• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
FC ONLINE
00421156899-fast-credit-logo-15973964763743.png
Աճուրդ
  • Գլխավոր
05816785567475-artboard-1-16142395089993-16206548410565.png

Ղեկավարներ

3520302035579532-383a9744-1jpg-16076888904086.jpg
Վահե Բադալյան ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Ծնվել է 1970 թվականի ապրիլի 30-ին։ Գերազանցությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1987 թվականին ընդունվել է Երևանի Պետական Բժշկական Համալսարան, որը ավարտել է 1993 թվականին։ Ուսանողական տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին որպես մարտիկ-ֆելտշեր։ 

1989 թվականին սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ հոր՝ Ռոմիկ Բադալյանի և եղբոր՝ Վիգեն Բադալյանի հետ միասին։ 1989-1992 թվականին զբաղվել է առևտրա-միջնորդական գործունեությամբ։ 1992 թվականին կառուցել են առաջին մասնավոր բենզալցակայանը Հայաստանում։ Այնուհետև կառուցել են ևս 3 բենզալցակայաններ և հանդիսացել վառելիք ներմուծող խոշոր ընկերություններից մեկը։ Այս գործունեությունը ծավալվել է շուրջ 10 տարի։

Կարդալ ավելին

1994 թվականի ապրիլի 1-ին բացվել է «Ֆասթ Կրեդիտ» ընկերության առաջին մասնաճյուղը։ Ընկերությունը այժմ հանդիսանում է ՀՀ խոշորագույն և առաջատար վարկային կազմակերպություններից մեկը՝ ունենալով 28 մասնաճյուղ, իսկ հաճախորդների քանակը գերազանցում է 170,000-ը։ 

2003 թվականի մարտի 26-ին հիմնադրվել է «Կովկաս Պանդոկ» ռեստորանը, այնուհետև 2012 թվականին՝ «Կովկաս» հյուրանոցա-ռեստորանային համալիրը (http://caucasus.am/)։

2003 թվականին հիմնադրվել է նաև «Վիվառոբեթ» ընկերությունը (http://www.vivarobet.am/), որը զբաղվում է բուքմեյքերական գործունեությամբ, իսկ 2011 թվականին՝ «Վիվառոգեյմ» ընկերությունը, որը զբաղվում է ինտերնետային շահումով խաղերի կազմակերպմամբ։ Այսօր այս ընեկերություններն իրենց որորտի առաջատարներն են Հայաստանում։

2012 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնադրել են «ՍոֆտԿոնստրակտ» ընկերությունը, որն իր մեջ ներառում է «ԲեթԿոնստրակտ» (https://www.betconstruct.com/), «Յուքրաֆթ.մի» (https://www.ucraft.com/), «ՖինԿոնստրակտ» և «Սթարթիթափ.սենթր» (http://startitup.center/) բրենդերն ու բիզնեսները։ «ԲեթԿոնստրակտը» խաղային ոլորտի համար ծրագրային ապահովումներ ստեղծող ընկերություն է, որը ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ 2015 թվականին ճանաչվել է «Տարվա Ինովատոր», իսկ 2016 թվականին «Լավագույն Տեխնոլոգիաներ Տրամադրող ընկերություն»։ Այս պահին «ԲեթԿոնստրակտն» ունի ավելի քան 14 միջազգային գրասենյակներ և սպասարկում է ավելի քան 200 ընկերություն աշխարհի տարբեր երկրներում։ «Յուքրաֆթ.մի»-ն սթարթափ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած անհատի ստեղծել կայքեր։ «ՖինԿոնստրակտը» ֆինանսական ոլորտի ծրագրային ապահովումներ է ստեղծում։ 2014 թվականից «Ֆասթ Կրեդիտ» ընկերությունն աշխատում է «ՖինԿոնստրակտ» ընկերության ստեղծած ծրագրերով։ «Սթարթիթափ.սենթրը» իրենից ներկայացնում է սթարթափերի ֆինանսավորման ծրագիր։

Վահե Բադալյանի ընդհանուր գործունեության մեջ մեծ տեղ է հատկացված բարեգործական գործունեությանը։ Մասնավորապես, իր միջոցներով իրականացվում է հանուն հայրենիքի պաշտպանության զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը։ Բադալյանները Թալինի, Հաղարծինի, Թեղուտի և Ջերմուկի դպրոցներում հիմնել են համակարգչային դասարաններ։

Վահե Բադալյանը ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:

Ազատ ժամանակ սիրում է զբաղվել ռաֆտինգով և արշավների գնալ:

4404065089536-pp14865535550.jpg

Վիգեն Բադալյան

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Ծնվել է 1975 թվականի հունվարի 17-ին: 1995 թվականին ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը։ 1989 թվականին սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ հոր՝ Ռոմիկ Բադալյանի և եղբոր՝ Վահե Բադալյանի հետ միասին։ 1989-1992 թվականին զբաղվել է առևտրա-միջնորդական գործունեությամբ։ 1992 թվականին կառուցել են առաջին մասնավոր բենզալցակայանը Հայաստանում։ Այնուհետև կառուցել են ևս 3 բենզալցակայաններ և հանդիսացել վառելիք ներմուծող խոշոր ընկերություններից մեկը։ Այս գործունեությունը ծավալվել է շուրջ 10 տարի։

Կարդալ ավելին

1994 թվականի ապրիլի 1-ին բացվել է «Ֆասթ Կրեդիտ» ընկերության առաջին մասնաճյուղը։ Ընկերությունը այժմ հանդիսանում է ՀՀ խոշորագույն և առաջատար վարկային կազմակերպություններից մեկը՝ ունենալով 28 մասնաճյուղ, իսկ հաճախորդների քանակը գերազանցում է 170,000-ը։ 

2003 թվականի մարտի 26-ին հիմնադրվել է «Կովկաս Պանդոկ» ռեստորանը, այնուհետև 2012 թվականին՝ «Կովկաս» հյուրանոցա-ռեստորանային համալիրը (http://caucasus.am/)։

2003 թվականին հիմնադրվել է նաև «Վիվառոբեթ» ընկերությունը (http://www.vivarobet.am/), որը զբաղվում է բուքմեյքերական գործունեությամբ, իսկ 2011 թվականին՝ «Վիվառոգեյմ» ընկերությունը, որը զբաղվում է ինտերնետային շահումով խաղերի կազմակերպմամբ։ Այսօր այս ընեկերություններն իրենց որորտի առաջատարներն են Հայաստանում։

2012 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնադրել են «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը, որն իր մեջ ներառում է «ԲեթԿոնստրակտ» (https://www.betconstruct.com/), «Յուքրաֆթ.մի» (https://www.ucraft.com/), «ՖինԿոնստրակտ» և «Սթարթիթափ.սենթր» (http://startitup.center/) բրենդերն ու բիզնեսները։ «ԲեթԿոնստրակտը» խաղային ոլորտի համար ծրագրային ապահովումներ ստեղծող ընկերություն է, որը ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ 2015 թվականին ճանաչվել է «Տարվա Ինովատոր», իսկ 2016 թվականին «Լավագույն Տեխնոլոգիաներ Տրամադրող ընկերություն»։ Այս պահին «ԲեթԿոնստրակտն» ունի ավելի քան 14 միջազգային գրասենյակներ և սպասարկում է ավելի քան 200 ընկերություն աշխարհի տարբեր երկրներում։ «Յուքրաֆթ.մի»-ն սթարթափ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած անհատի ստեղծել կայքեր։ «ՖինԿոնստրակտը» ֆինանսական ոլորտի ծրագրային ապահովումներ ստեղծող ընկերություն է։ 2014 թվականից «Ֆասթ Կրեդիտ» ընկերությունն աշխատում է «ՖինԿոնստրակտ» ընկերության ստեղծած ծրագրերով։ «Սթարթիթափ.սենթրը» իրենից ներկայացնում է սթարթափերի ֆինանսավորման ծրագիր։

Վիգեն Բադալյանի ընդհանուր գործունեության մեջ մեծ տեղ է հատկացված բարեգործական գործունեությանը։ Մասնավորապես, իր միջոցներով իրականացվում է հանուն հայրենիքի պաշտպանության զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը։ Բադալյանները Թալինի, Հաղարծինի, Թեղուտի և Ջերմուկի դպրոցներում հիմնել են համակարգչային դասարաններ։

Վիգեն Բադալյանը ամուսնացած է, ունի չորս որդի և մեկ դուստր:

Ազատ ժամանակ սիրում է աստերոիդներ փնտրել:

03734480597312195-0k2a5632-minjpg-16546842600223.jpg

Սվետլանա Կարապետյան

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Ծնվել է 1987թ․ օգոստոսի 27-ին, ք․ Երևանում:

2005–2009թթ սովորել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի Իրավագիտություն ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի կոչում:

2009-2011թթ, սովորելով միևնույն համալսարանի Միջազգային գործարար իրավունքի ֆակուլտետում, ստացել է մագիստրոսի կոչում:

2009թ․ ուսնակության միջազգային ծրագրով աշխատել է ԲՆՊ Պարիբաս (BNP PARIBAS/Ֆրանսիա) առևտրային բանկում որպես բիզնես և խնդրահարույց վարկերի ուղղությունների իրավաբան:

Կարդալ ավելին

2010–2013թթ աշխատել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում որպես Խնդրահարույց ակտիվների բաժնի Իրավաբան, այնուհետև՝ Ավագ իրավաբան:

2013–2022թթ աշխատել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում որպես Բիզնես ուղղությունների իրավական սպասարկման բաժնի ավագ իրավաբան, այնույետև՝ միևնույն բաժնի ղեկավար:

2022թ․ հունվարից «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է խորհրդի անդամի պաշտոնը:

Ամուսնացած է, ունի 1 որդի և 1 դուստր։

01244480647112215-0k2a5442-min-1jpg.jpg

Արմեն Քթոյան

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Ծնվել է 1987թ․ սեպտեմբերի 5-ին, ք․ Հրազդանում:

1995–2000թթ սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Ինժեներատնտեսագիտական ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում:

2000–2003թթ որպես ասպիրանտ սովորել է Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտում՝  Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ մասնագիտությամբ:

2003թ․ Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է Տնտեսագիտության թեկնածուի կոչումով։

Կարդալ ավելին

2001-2007թթ աշխատել է Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտում որպես ասիստենտ հետազոտող, այնունետև գլխավոր մասնագետ և բաժնի պետ։

2004թ ՀՀ պետական սեփականության կառավարման հայեցակարգի» մշակման շրջանակներում, եղել է Գիտական խմբի ղեկավար։ Նախագծի թեման` «Տնտեսության արդյունավետ կառուցվածքի ձևավորման խնդիրները»։

2005-2007թթ եղել է Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի 060 մասնագիտական խորհրդի անդամ, Գիտական քարտուղար:

2009թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարությում զբաղեցրել է Գիտելիքահեն տնտեսության, ինովացիաների և ձեռնարկատիրության խթանման վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնը:

2011թ. աշխատել է «Ալֆա պլյուս քոնսալթինգ» ՍՊԸ-ում որպես Ավագ փորձագետ:

2015–2016թթ եղել է Տնտեսագիտական հետազոտությունների ստորաբաժանման ղեկավար ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում:

2017թ սեպտեմբերից 2017թ ապրիլ հանդիսացել է ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի Դոցենտ:

2016–2017թթ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում եղել է Հետազոտական ծրագրի ղեկավար – ավագ հետազոտող:

2017–2019թթ  «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ում իրականացրել է  Կրթական ծրագրերի համակարգող-փորձագետի գործառույթներ:

2017–2019թթ եղել է Հետազոտական թեմայի ղեկավար ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում:  

2018–2019թթ Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամում (Հայաստան) զբաղեցրել է Փորձագետի պաշտոնը:

2021թ. հոկտեմբերից 2022թ․ հունվարը, ԵՄ ֆինանսավորմամբ, ՀՀ ԱՍՀ նախարարության պատվերով, որպես Ավագ փորձագետ, կատարել է «Հայաստանում սոցիալական բնակապահովության քաղաքականության զարգացման ծրագրի հայեցակարգային հիմնադրույթների» մշակում:

2022թ. փետրվարից մինչև 2022թ․ հունիս «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ ֆինանսավորմամբ, ՀՀ ԱՍՀ նախարարության պատվերով, որպես Փորձագետ, իրականացրել է «ՀՀ-ում սոցիալական բնակապահովության ընդհանրական համակարգի ներդրման ռազմավարության» մշակում:

2007թ․ մինչ օրս դասավանդում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում։

2022թ․ մայիսից «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:

01244480647112221-0k2a5561-minjpg.jpg

Վահան Վարդանյան

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Ծնվել է 1972թ․ հունիսի 8-ին:

1989-1994թթ ավարտել է Հայաստանի ազգային ինժիներական ինստիտուտը՝ մասնագիտանալով Համակարգչագիտության, կառավարչական տեղեկատվության և վերահսկման համակարգերի ոլորտում:

1995-1997թթ սովորել է Բենթլի համալսարանում՝ ՄաքՔալլումի բիզնես դպրոցում՝ ստանալով Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում։

2009թ Հարվարդի բիզնես դպրոցում ուսանել է Մենջմենթի խորացված ծրագիր։

1997-2004թթ ԲեարինգՓոինթ (նախկինում՝ Քեյ Փի Էմ Ջի Քընսալթինգ) ընկերությունում աշխատել է որպես Ֆինանսական Ծառայությունների Ինտեգրացման ղեկավար։

Կարդալ ավելին

2004-2011թթ Ռենեսանս Կապիտալ ընկերությունում զբաղեցրել է Գործադիր տնօրենի, Տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատուի, այնուհետև Գործադիր տնօրենի, Առաջատար կատարողական խմբի համաղեկավարի պաշտոնները։

2011-2013թթ, աշխատելով Մոսկվայի բորսա MICEX-RTS-ում, հանդիսացել է Գործադիր տնօրեն, ՏՏ գլխավոր պատասխանատու, Գործադիր մարմնի անդամ։

2013-2017թթ աշխատել է ՄակՔինզի Ընկերությունում որպես Տնօրեն (Գործընկեր)։

2017թվականից մինչ այժմ «ՆԱԻՐԻԱՆ» ՓԲԸ-ում, ինչպես նաև «ՍփեյսՓասս» ընկերությունում զբաղեցնում է Խորհրդի անդամի և համահիմնադրի պաշտոնները համապատասխանաբար։

2021 թվականից մինչ այժմ «Դա Վինչի Կապիտալ» ընկերությունում հանդես է գալիս որպես Վենչուրային գործընկեր, իսկ «Կերպակ»-ում՝ որպես Հիմնադիր, Գլխավոր-գործադիր տնօրեն։

2022թ․ մայիսից «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:

01244480647111686-0k2a5801-minjpg.jpg

Դանիել Ազատյան

ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ-ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ծնվել է 1976թ․-ի մարտի 30-ին:
1997թ-ին ավարտել է Երևանի Ժողովրդական Տնտեսության Ինստիտուտի «Ընդհանուր Տնտեսագիտություն» ֆակուլտետը՝ ստանալով «Համաշխարհային էկոնոմիկա» մասնագիտությունը: 

1999-2006թթ․-ին աշխատել է ՀՀ ԿԲ-ում զբաղեցնելով հետևյալ պաշտոնները․

1999-2003թթ՝ Ֆինանսական վերահսկողության վարչության, Բանկերի վերահսկողության բաժինի Վերահսկող,  

2003-2006թթ՝ Ֆինանսական վերահսկողության վարչության, Բանկերի վերահսկողության բաժինի Ավագ վերահսկողի

2006թ․-ի հունվարից մինչև նույն թվականի հոկտեմբերը՝ Ֆինանսական վերահսկողության վարչության, Ապահովագրական ընկերությունների վերահսկողության առաջին բաժնի պետ։

Կարդալ ավելին

2006-2007թթ․-ին աշխատել է Արդշինինվեստբանկ ՓԲԸ, որպես Ներքին աուդիտի ղեկավար։ 

2007-2019թթ․-ին ՀՀ ԿԲ-ում զբաղեցրել է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարի պաշտոնը։

2019-2021թթ․-ին եղել է ՀՀ ԿԲ Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի տնօրեն, ԿԲ Գործադիր կոմիտեի անդամ։

2021թ․-ին ստանձնել է «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ Գործադիր տնօրեն–Վարչության նախագահի պաշտոնը։

Ամուսնացած է, ունի 1 որդի և 1 դուստր։

 

027100014509544-f2a0770-1-16351473501946.jpg

Գարեգին Դարբինյան

ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ-ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏՆՕՐԵՆ-ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

Ծնվել է 1977թ․-ին ք. Երևանում:
1999թ-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսահաշվային ֆակուլտետը՝ ստանալով «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունը:
1997–1999թթ․-ին աշխատել է «ԱՐ» հեռուստաընկերության գովազդային բաժնում։

2001–2020թթ․-ին աշխատել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում (նախկին՝ Հայգյուղփոխբանկ) զբաղեցնելով հետևյալ պաշտոնները՝

2002-2009թթ՝ մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,

2009-2015թթ՝ Ֆինանսական անվտանգության բաժնի պետ,

2015-2018թթ՝ Համապատասխանության վարչության պետ, 

2018-2020թթ՝ Ռիսկերի կառավարման վարչության պետ։

Կարդալ ավելին

2020թ-ից առ այսօր «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է հետևյալ պաշտոնները՝

2020-2021թթ՝ Զարգացման գծով փոխտնօրենի/Վարչության անդամ,

2021թ․ի ապրիլից՝ Գործադիր տնօրեն/Վարչության նախագահի ժ/պ,

2021թ․ի նոյեմբերից՝ Գործադիր տնօրենի տեղեկալ-զարգացման տնօրեն։ 

Ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Ամուսնացած է, ունի երեք որդի։

0124448064719548-0k2a5981-minjpg.jpg

Աղասի Վարդանյան ԹՎԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ՏՆՕՐԵՆ-

ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

Ծնվել է 1980 թվականի մայիսի 6-ին, ք. Երևանում:
2004թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Երկրաբանության ֆակուլտետը՝ ստանալով Երկրաբանության մագիստրոսի կոչում:
2005-2010թթ․-ին աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես՝

2005-2006թթ՝ պայմանագրային աշխատող ծրագրային ապահովման մշակման, տեղադրման աջակցության գծով,

2006-2007թ՝ Ցանցային ադմինիստարտոր,

2007-2010թթ՝ Ցանցային ավագ ադմինիստրատոր։

Կարդալ ավելին

2010–2013թթ․-ին աշխատել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում (նախկին՝ Հայգյուղփոխբանկ)՝ լինելով Ներքին աուդիտի մասնագետ։

2013–2014թթ․-ին  «ԿԱՊԻՏԱԼ ԻՆՎԵՍՏՄԵՆԹ» ՓԲԸ-ում զբաղեցրել է Գործադիր տնօրենի խորհրդականի պաշտոնը։

2013–2016թթ․-ին եղել է Բրիտանական IFCMARKETS. CORP. ընկերության Գլխավոր տնօրեն տեղեկատվության գծով (CIO)․ 2016-2021թթ նույն ընկերությունում զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը։

2021թ․ի օգոստոսից  «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է Զարգացման գծով փոխտնօրենի ժ/պ պաշտոնը։ 

2021թ․ի նոյեմբերից «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում զբաղեցնում է Թվային բանկինգի տնօրենի պաշտոնը։

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։

01244480647112093-0k2a5497-minjpg.jpg

Սերգեյ Գասպարյան ԲԻԶՆԵՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏՆՕՐԵՆ-

ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

Ծնվել է 1988 թվականի մայիսի 8-ին։

2010թ-ին ավարտել է Հայ Ռուսական (Սլավոնական) համալսարանի Քաղաքագիտություն ֆակուլտետը՝ ստանալով Միջազգային հարաբերություններ մասնագիտացում։

2011-2014թթ. սովորել է Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի ֆինանսական կառավարում ֆակուլտետում:

2010-2012թթ․ աշխատել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Էրեբունի մասնաճյուղում որպես վարկային մասնագետ, ավագ մասնագետ այնուհետ՝ առաջատար մասնագետ։

Կարդալ ավելին

2010-2022թթ․ «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի Գլխամասային գրասենյակում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները՝

2012-2013թթ․՝ սպառողական և հիփոթեքային վարկերի ավագ մասնագետ,

2013թ-ի հունվարից մինչև նույն թվականի նոյեմբեր՝ գլխավոր մասնագետ,

2013- 2018թթ․՝ ֆիզիկական անձանց վարկավորման բաժնի ղեկավար,

2018- 2022թթ․՝ Մանրածախ բիզնեսի վարչության պետ։

2022թ․ի հունվարից  «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է Բիզնեսի կառավարման տնօրենի պաշտոնը։ 

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։

44070610329556-lily-16394652199478.jpg

Լիլիա Մովսիսյան ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ-ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

Ծնվել է 1973 թվականին ք. Երևանում:
1997 թվականին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Մեխանիկայի ֆակուլտետը՝ ստանալով մեխանիկոսի և մաթեմատիկոս կիրառողի որակավորումներ:1998-2003թթ.-ին աշխատել է ԿՐԵԴԻՏ ԵՐԵՎԱՆ ԲԱՆԿ ԲԲԸ-ում, որպես աուդիտոր, ավագ աուդիտոր, ներքին հսկող խմբի ղեկավար

Կարդալ ավելին

2003-2018թթ.-ին աշխատել է ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ-ում, որպես հաշվետվությունների բաժնի ղեկավար, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, համապատասխանության և ֆինանսական հսկողության բաժնի ղեկավար, պլանավորման և վերլուծությունների բաժնի ղեկավար, ֆինանսական տնօրենի տեղակալ, 2009թ-ից ստանձնել է Գլխավոր հաշվապահի-Տնօրինության անդամի պաշտոնը,

2008-2009թթ-ին հանդիսացել է ՀԱՅԻՆԿԱՍԱՑԻԱ ՓԲԸ-ի վերստուգիչ հանձնաժողովի անդամ,

2015-2016թթ-ին հանդիսացել է ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ ՓԲԸ-ի խորհրդի անդամ,

2018 թ.-ից ստանձնել է ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ ՈՒՎԿ ՓԲԸ-ի Գլխավոր հաշվապահի - Վարչության անդամի պաշտոնը:             

288133131218959560-7-min.png

Լուսինե Ամիրխանյան ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՂԵԿԱՎԱՐ

Ծնվել է 1986թ․-ի նոյեմբերի 05-ին:

2007-2009թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի բակալավրիատում։

2019թ․ Երևանի պետական համալսարանի կողմից ստացել է մագիստորսի կոչում Ֆինանսների ոլորտում:

Կարդալ ավելին

2012-2015թթ աշխատել է որպես Աուդիտի օգնական «KPMG» հայաստանյան գրասենյակում, իսկ 2015-2016թթ ընթացքում դարձել է ավագ աուդիտոր:

2016-2017թթ աշխատել է «KPMG» ռուսաստանյան գրասենյակի Մոսկվայի մասնաճյուղում որպես ավագ աուդիտոր:

2018-2019թթ որպես Գործադիր մարմին «Ernst & Young»-ի հայաստանյան գրասենյակում:

2019-ից մինչ այժմ աշխատում է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում որպես Ներքին աուդիտի ղեկավար։

Հանդիսանում է Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) անդամ:

Ամուսնացած է, ունի 1 որդի և 1 դուստր։

էջը թարմացվել է 01/06/2022, 09։00

ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Մեր պատմությունը
  • Մեր առաքելությունը և տեսլականը
  • Բաժնետերեր
  • Ղեկավարներ
  • Վարչակազմակերպական կառուցվածք
  • Կանոնադրություն
  • Գրանցման վկայական և լիցենզիա
  • Հաշվետվություններ
ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • Հաճախորդի իրավունքներ
  • Գործարար վարվելակերպի կանոններ
  • Իրավական ակտեր
  • Ֆինանսական համակարգի հաշտարար
  • Հաճախ տրվող հարցեր
  • Աշխատանք
  • Հայտարարություններ
  • Վաճառվող գույք
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Էլ. հասցե: fastcare@fcc.am

Հասցե։ 0047, ՀՀ, ք. Երևան, Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռ: (+374 10) 510 000

Viber։ (+374 43) 510 003

WhatsApp: (+374 43) 510 003

Telegram: (+374 43) 510 003

 

                                  

                            

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հարգելի այցելու Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

Fast Credit

© 2021 All rights reserved by Fast Credit